Ես չկարողացա գտնել նրան. Իլհամ Ալիևը խիստ քննադատության է ենթարկել Էլմար Մամեդյարովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ «Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը կարող էր լինել առավել արդյունավետ։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական։ Չպետք է լինի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել, որպեսզի բավարարի ինչ-որ մեկին»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ասել է Ալիևը նախարարների կաբինետի նիստում, որը վերաբերել է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Չնայած իմ հանձնարարականներին՝ ես նախարարից չեմ տեսել արդյունք։ Ցավոք, վերջին ժամանակներս մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի զարգացման հաջողությանը, որոշ դեպքերում այն զբաղված է անմիտ աշխատանքով, անմիտ բանակցություններով։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ կորոնավիրուսի հարցով։ Դա աբսուրդ է։ Ի՞նչ է, մենք համագործակցությո՞ւն ենք սկսել Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, «ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետն ասում է, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ «Ես պատասխանում եմ, ԱԳՆ-ն այդ հայտարարությանն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, ինչպես և Ադրբեջանի ժողովուրդը։ Ո՞վ պետք է դա անի առաջին հերթին։ ԱԳՆ-ն լռում է»,- ասել է Ալիևը՝ խիստ քննադատության ենթարկելով Մամեդյարովին։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-ից սկսած իրադարձություններին։

«Ի՞նչով էր զբաղված ԱԳ նախարարը։ Ո՞րտեղ է նա եղել։ Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո մենք եղել ենք աշխատանքի։ Վարչապետն աշխատանքի է, ես աշխատանքի մինչև առավոտ։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ներքին գործերի նախարարը, հետախոզության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում են մինչև առավոտ։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին։ Ես հարցրեցի Ալի Ասադովին (վարչապետ), ո՞րտեղ է նա։ Ի՞նչ է նա ասել քեզ։ Ասա»,- դիմելով Ասադովին՝ հարցրել է Ալիևը։

Ասադովը պատասխանել է. «Նա (Մամեդյարով) ասաց, որ աշխատում է տանից։ Ես զանգահարեցի նրան։ Ես նշեցի. ասա ինձ ժամերով, ո՞րտեղ ես դու եղել։ Նա կրկին ասաց, թե աշխատել է տանից, որ լսել է այդ մասին (Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների) ցերեկը ժամը 3-ին։ Այնուհետև նա ասաց, որ խոսել է Հիքմեթ Հաջիևի հետ (նախագահի օգնական) հեռախոսով երեկոյան 6-7-ի կողմերը։ Ես նրան եմ փոխանցել հանձնարարականները, որոնք դուք նրան տվել եք, և ասել, որ այդպես չի կարելի, մենք բոլորս աշխատանքի վայրում ենք։ Գործընթացները ղեկավարվում են պարոն նախագահի կողմից։ Որպես արտգործնախարար դուք պետք է անեք այն հանձնարարականները, որոնք նախագահը տվել է։ Ես հարցրեցի, թե ինչո՞ւ եք դուք աշխատում տանից։ Դուք պետք է գաք աշխատանքի։ Խնդիրն այդպես է դրվել։ Դրանից հետո իրադարձությունները հայտնի են»,- ասել է Ասադովը։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա