Տարածաշրջանային

Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը

1 րոպեի ընթերցում

Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, Կրեմլը կարող Է հավաստել այդ տեղեկատվությունը»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձեւաչափով նախագահների գագաթնաժովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում