ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առցանց «ծնողական ժողով» անցկացրեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեռավար կրթության գործընթացի արդյունքներն ամփոփելու է՝ հասկանալու համար, թե ինչ ծավալով է այն իրականացվում, և արտակարգ դրությունից հետո կորոշի, արդյոք կերկարացվեն հետագայում առկա եղանակով անցկացվելիք դասերը, և որքան լրացուցիչ դասաժամեր են անհրաժեշտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով անցկացրած «ծնողական ժողովի» ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա պարզաբանեց, որ հավաքագրվում է տեղեկատվությունը, թե ուսուցիչների որ մասը համացանցի կամ սարքերի բացակայության պատճառով չի կարողացել առցանց դասեր անցկացնել, և ըստ այդմ որոշումներ կկայացվեն դասերը երկարաձգելու վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որոնց օգնությամբ կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ «Սիրելի ծնողներ, դպրոցների ուսուցիչներ և տնօրեններ, խնդրում եմ հետևել այն հղումներին, որոնք այդտեղ կան։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին ինչ-որ անհատներ, կազմակերպություններ առաջարկում են հեռավար կրության հետ կապված վճարովի ծառայություններ։ Մենք կցանկանայինք, որ դուք հետևեիք heravar.armedu.am կայքի հղումներին, և եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ դիմել մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում, և այնտեղից կօգտվեք»,- ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։

Նա նկատեց, որ, ըստ էության, տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, դիմելով ծնողներին, հորդորեց. «Հետևեք, որ երեխաները բակերում չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի և ուսուցիչների հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»։

Տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով և «Ֆեյսբուք»-ով հեռարձակվող դասերը հասանելի կլինեն ԿԳՄՍ նախարարության «Յութուբ»-ի էջում, Արայիկ Հարությունյանը նաև հորդորեց հորդորեց ծնողներին, որ դպրոցականները հետևեն առցանց անվտանգության իր էջում հրապարակված ուղեցույցերին, օգտվեն հեռուստադասերի «ֆիզկուլտուրայի ընդմիջումներից», և շատ կարդան։

Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ մշակութային օջախների առցանց հեռարձակվող ցուցադրությունները, ներկայացումները և համերգները մեծ թվով դիտումներ ունեն, ինչը նախադրյալ է, որ դպրոցականներ արտակարգ դրության ավարտից հետո «գրոհեն» մշակութային օջախները։

Հայերեն

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ