Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին
17:19, 19 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Լիլիթ Մակունցին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում