Միջազգային

Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի

1 րոպեի ընթերցում

Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան հաստատել է, որ Կիևի խնդրանքով լրացուցիչ կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինծառայողի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է թագավորության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը զրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակից Ռուստեմ Ումերովի հետ։ Նշվում է, որ նախարարը «հաստատել է Իսպանիայի առաջարկը՝ վերապատրաստելու լրացուցիչ 400 ուկրաինացի զինվորի՝ ի պատասխան զինծառայողների բազային պատրաստության շտապ բարձրացման մասին Ուկրաինայի խնդրանքի»։

Ավելի վաղ Իսպանիայի տարածքում ուսուցանում է անցել մոտ 4000 ուկրաինացի զինվոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում