Միջազգային

Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությունն, ի վերջո, կլուծվի բանակցությունների միջոցով, որոնք տեղի կունենան երկու ուղղությամբ՝ Ռուսաստան-Ուկրաինա և Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հունգարիայի վարչապետն ասել է հունգարական Blikk-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ երկու բոլորովին տարբեր բանակցային գործընթացներ տեղի կունենան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, բայց ինչ-որ տեղ դրանից հետո կհետևեն ռուսների և ամերիկացիների իրական բանակցություններին, որոնք, ի դեպ, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլ նաև ամբողջ եվրոպական անվտանգության համակարգին, և նրանք կարող են որոշել մեր գոյությունն առաջիկա 20 կամ 30 տարիների ընթացքում»,- ասել է Օրբանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում