ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Չեխիայի արևելքում գտնվող զորավարժարանում զինամթերքի պայթյունի հետևանքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չեխիայի բանակի մամուլի ծառայությունը «X» հարթակում:
«Լիբավայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ ութ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում են յոթ զինվորական և մեկ քաղաքացիական անձ։
Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: