Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախարարների կաբինետի խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմիի խոսքերը։ 

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրին», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակներից է ազատ տնտեսական և առևտրային փոխգործակցությունը։

Նրա փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է Իրանի Մեջլիսին։ 

Հաղորդվում է, որ համաձայնագիրը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, այնուհետև հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում