Միջազգային

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, այնուհետև՝ Վիետնամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«ԿԺԴՀ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն», - ասված է   Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այնուհետև՝ հունիսի 19-20-ը Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամ։

«Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետություն», - հաղորդել է Կրեմլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում