Տարածաշրջանային

Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ

2 րոպեի ընթերցում

Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դիվանագետները, ինչպես նաև հարևան Իրանի երկրների մի շարք պաշտոնատար անձինք ժամանել են Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաք՝ ներկա գտնվելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

Բացի գլխավոր հյուպատոսներից և Մաշհադում տեղակայված օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարներից, Ռայիսիի հայրենի քաղաքում հուղարկավորությանը մասնակցում են Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք։

20.jpg (162 KB)

Ավիավթարից զոհված Իրանի նախագահի մարմինը հայրենի Մաշհադ է տեղափոխվել մայիսի 23-ին․ նրան հողին կհանձնեն Իմամ Ռեզայի դամբարանում։

30.jpg (153 KB)

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Մայիսի 22-ին Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Թեհրանում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում