ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հստակեցնելով, որ զորախմբի դուրսբերման գործընթացն ավարտվել է հունիսի 12-ին։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ դուրս է բերվել ինչպես խաղաղապահների անձնակազմն, այնպես էլ սպառազինությունն ու տեխնիկան։