Իրան

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, 50 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։ 

Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Tasnim գործակալությունը հաղորդում է 50 տուժածի մասին։ Ըստ գործակալության հրապարակման՝ նահանգի մի քանի բնակավայրերում որոշ բնակիչներ դեռ փլատակներում են․ շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու ուղղությամբ:

Իրանական լրատվամիջոցները նշում են, որ 5 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։

Իսկ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում