Իրան

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայիդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թոմի Փիգոթի տարածած հաղորդագրության մեջ:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի գործողությունների հետագա համակարգումը՝ Իրանին և տարածաշրջանում նրա ահաբեկչական պրոքսիներին շարունակական հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ նշվում է, որ Ռուբիոն ընդգծել է Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության կարևորությունը:

Օգոստոսի 17-ին Reuters գործակալությունը հաղորդել է, որ Հորմուզի նեղուցով փոխադրումների ծավալը հանգստյան օրերին կրճատվել է մինչև նվազագույնը՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երեք նավի վրա Հորմուզի նեղուցում հարձակումների մասին հաղորդագրություններից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում