Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցը միակողմանիորեն բացելու և այնուհետև այն վերահսկելու Միացյալ Նահանգների ցանկությունը չափազանց հեռու է գործնականում դա իրականացնելու նրա իրական ունակությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Հորմուզի նեղուցը կրկին բացելու ԱՄՆ-ի անկարողության և դրա նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նրա ցանկության միջև անջրպետն ավելի մեծ է, քան Վաշինգտոնի և Հորմուզի նեղուցի միջև հեռավորությունը», - ասել է Ռեզային, որի խոսքը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նա բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկել է ստեղծել փոխգործակցության նոր համակարգ տարածաշրջանում, որը «կգա Պարսից ծոցում Միացյալ Նահանգների գերիշխանության (խմբ.՝ ավարտից) հետո»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելու գաղափարը: Նա նաև քարտեզ էր հրապարակել, որում Հորմուզի նեղուցը ներկայացված էր որպես ԱՄՆ-ի նոր տարածք։