Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները զուր են կարծում, թե Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելը թույլ կտա հասնել ամերիկյան կողմի համար ձեռնտու համաձայնագրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ամերիկացիները կարծում են, թե Իրանի վրա ճնշումն ուժեղացնելով` իրենք կհասնեն այնպիսի զիջումների, որոնք երբեք համաձայնագրի մաս չեն կազմել։ Սակայն Բեսենթի և Հեգսեթի ուժերից վեր է այդ խնդիրը», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ նկատի ունենալով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։
Մեջլիսի խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ պետք է զբաղվի այն խնդիրների լուծմամբ, որ ինքն է ստեղծել։
Վաշինգտոնը վերջին օրերին փոխել է մոտեցումը և հայտարարել Թեհրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու մասին։