Իրան

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Իրանի զինված ուժերն ուշադիր հետևում է ԱՄՆ զինված ուժերի տեղակայմանը Պարսից ծոցի պետությունների տարածքում և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կգնահատի որպես ագրեսիա Թեհրանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

«(ԱՄՆ-ի) ռազմական ավիացիայի, մասնավորապես՝ լցավորող ինքնաթիռների այդ քանակով առկայությունը տարածաշրջանային ռազմակայաններում՝ առանց ընդունող երկրների իմացության, խիստ անհավանական է թվում», - նրա հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Աբդոլլահին նախազգուշացրել է, որ «ցանկացած օգնություն կամ աջակցություն ԱՄՆ-ի ագրեսիվ բանակին» Թեհրանի կողմից  կգնահատվի որպես մասնակցություն ԱՄՆ զինված ուժերի գործողություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում