Իրան

Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի

1 րոպեի ընթերցում

Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու հիմնական անդամների, որոնք հարձակումներ են ծրագրել երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ մասնավորապես Իրանշահր քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, բրիգադային գեներալ Դուսթալի Ջալիլիանը հայտնել է, որ «Ջեյշ ալ-Զուլմ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային զինյալներ սպանվել են ոստիկանության անցկացրած վերջին խոշոր գործողության արդյունքում։

Ջալիլիանը նաև հավելել է, որ անվտանգության ուժերը վերջին երեք ամսվա ընթացքում նահանգում ոչնչացրել են նաև վեց ահաբեկչի։

Նա ասել է, որ անվտանգության ուժերը նահանգում ձերբակալել են նաև 29 զինված ավազակի:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում