Իրան

Իրանում շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի մաս կազմող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը

2 րոպեի ընթերցում

Իրանում շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի մաս կազմող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մասնագետները շահագործման են հանձնել Կասպից ծովի հարավային ափի Գիլանի նահանգում գտնվող Ռաշթ-Կասպյան երկաթուղային գիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի մաս է կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Իրանի կառավարությունը։

Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Ապագայում նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք։

«1403 թ. գարնան վերջին օրը (իրանական օրացուցային տարին սկսվել է 2024 թ. մարտին) նախագահի պաշտոնակատարի (Մոհամմադ Մոխբեր) մասնակցությամբ շահագործման է հանձնվել Ռաշթ-Կասպյան երկաթուղու մի հատվածը», - Իրանի կառավարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Իրանական ISNA լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ Ռաշթ-Կասպյան երկաթուղին Իրանի երկաթուղային ամենակարևոր և առավել առաջնահերթ նախագծերից մեկն է «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքն ավարտելու համար։ Այս նախագիծը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների և Եվրոպայի հետ Իրանի առևտրի համար։

37 կիլոմետր երկարությամբ Ռաշթ-Կասպյան երկաթգիծը թույլ է տալիս միացնել Իրանի հարավային և հյուսիսային նավահանգիստները` կապող օղակ հանդիսանալով Կասպից ծովի և Պարսից ու Օմանի ծոցերի միջև: Այս երկաթուղային նախագծի վրա աշխատանքներն սկսվել են հինգ տարի առաջ: 

Տեղադրություն

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

Աշխարհ

Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած «աղբատար» օդապարիկները խափանել են Սեուլի օդանավակայանի աշխատանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Աշխարհ

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում