Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի և շոհի հիման վրա խորացնելու ռազմավարական համագործակցությունը Լեհաստանի հետ տարբեր բնագավառներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն Չինաստանի նախագահ Սի Ծինփինն արել է Պեկինում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը:

«Երկու կողմերը պետք է փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետ համագործակցության և փոխանակումների հիման վրա, որոնք ընկած են չինական բարեկամության հիմքում, ամրապնդեն ռազմավարական համակարգումը և տարբեր բնագավառներում համագործակցության ընդհանուր պլանավորումը, ինչպես նաև ակտիվորեն խթանեն փոխանակումները մշակույթի, երիտասարդության կրթության և այլ բնագավառներում»,- նախագահի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։

Երկու երկրի ղեկավարները ներկա են գտնվել Չինաստանի և Լեհաստանի միջև տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությանը։ Ներկայացվել է նաև Պեկինի և Վարշավայի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության ամրապնդման եռամյա ծրագիր։

Դուդան պետական այցով Չինաստանում է Սի Ծինփինի հրավերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում