Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում մոտ 2,15 միլիոն խաղաղ բնակչի համար պարենի սուր պակասի խնդիր կառաջանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են նաև, որ խնդիրը ծառացած է Գազայի բնակիչների 96%-ի հանդեպ։ 

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված կողմնակիցների ներթափանցումից հետոս, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 պատանդի առևանգմամբ։ ՀԱՄԱՍ-ից նշել են, որ այդ հարփակումը պատասխանն է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ 

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել է հարվածներ հասցնել տարբեր ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում