Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չէ և չի դառնա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի կառույցի դերի ամրապնդումն Ուկրաինային աջակցության համակարգման և [Ուկրաինայի Զինված ուժերի] պատրաստման հարցում», - ասել է Շոլցը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով ԵՄ-ի (հունիսի 27-28) և ՆԱՏՕ-ի (9- հուլիսի 11) գագաթնաժողովների օրակարգի շուրջ:  

«Միաժամանակ հստակ է և ինձ համար կարևոր է արձանագրել. ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս: Մենք չենք անցնի այդ սահմանը»,- ասել է նա: Կանցլերը պնդել է, որ ՆԱՏՕ-ում այս հարցում միաբանություն կա:

ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը բարձր մակարդակով կանցկացվի հուլիսի 9-11-ը ԱՄՆ-ի մայրաքաղաքում։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ Կիևը վաշինգտոնյան հանդիպմանը չի ստանա Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հրավեր։

2022 թ. սեպտեմբերին Ուկրաինան արագացված կարգով Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ էր ներկայացրել։ ՆԱՏՕ-ում քանիցս ընդգծել են, որ դաշինքին միանալն անհնար է, քանի դեռ Ուկրաինան գտնվում է հակամարտային իրավիճակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում