Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ակնկալվում է, որ Բայրամովը Թբիլիսիում բանակցություններ կունենա Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում կքննարկի նաև երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն առաջին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում