Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարևոր է Հարավային Կովկասի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսին։
«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա դրական դինամիկան։ Այն ձևավորվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ։ Իհարկե, դեռևս առկա են մարտահրավերներ, մասնավորապես՝ մարդասիրական հարցերում։ Այնուամենայնիվ, կարող ենք ասել՝ կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է։ Կողմերին խրախուսում եմ շարունակել ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Իգնասիո Կասիսը։
ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե կողմերը ցանկանան։