Life

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

2 րոպեի ընթերցում

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։

Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։

Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, որում եղել են մետաղադրամներ և թանկարժեք զարդեր։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը ձերբակալել է գողության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի, որից հետո էլ հնարավոր է եղել Մադրիդի շենքերից մեկում գտնել կտավը։

2017 թվականին ոստիկանությունը վերադարձրել էր հինգ կտավներից երեքը։ Հետաքննության սկզբից ի վեր այս հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 16 մարդ։

Այժմ հետաքննությունը կենտրոնացած է արվեստի վերջին գողացված ստեղծագործությունը գտնելու վրա:

Ֆրենսիս Բեկոնը կերպարային նկարչության վարպետ է։ Նկարչի կտավները բարձր են գնահատում ամբողջ աշխարհի կոլեկցիոներները։ 2015 թվականին Բեկոնի «Երկու էսքիզ ինքնանկարի համար» (1977 թ.) երկփեղկ կտավը Լոնդոնում վաճառվել է 22,4 միլիոն դոլարով։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում