Քաղաքականություն

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «Ապագա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև խոսել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական dha.com.tr-ն:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրեն ճիշտ է պահել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օժանդակելու հարցում, բայց միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան, այնուամենայնիվ, պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ:

«Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Սահմանային դարպասներն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, իսկ Մերձավոր Արևելքի կրակի տարածումը դեպի Կովկաս պետք է կանխել»,-ասել է Թուրքիայի նախկին վարչապետը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում