Միջազգային

Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինա են ուղարկում 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլար) չափով ռազմական օգնության նոր փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսին։

«150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օգնությունը կներառի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ, գրում է Sun-ը։ Բացի այդ, օգնության փաթեթը կներառի ոչ մեծ նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր և հեռակառավարվող վերջրյա սարքեր՝ 80 միլիոն ֆունտ արժողությամբ։

Նշվում է, որ միջոցները կհատկացվեն Ուկրաինայի օգնության միջազգային հիմնադրամից, որում Լոնդոնն ու նրա դաշնակիցները մարտ ամսվա դրությամբ ներդրել են շուրջ 900 մլն ֆունտ ստեռլինգ։ Հիմնադրամը միավորում է Բրիտանիային և նրա մի շարք գործընկերների, ինչպիսիք են Լիտվան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում