Ռազմական

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2025 թվականի հունվարի 14-ին ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,

բ) 2025 թվականի հունվարի 15-ին ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում