Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն
1 րոպեի ընթերցում

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարարությունը։
«Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից»,-ասվում է տեքստում։
Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․
Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։