Սուրեն Պապիկյան

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան»,- ասված է հեռագրում:

Նախարար Պապիկյանը, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, նրանց մաղթել է տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում