Հայաստան

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– նշված է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում