Հայաստան

ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ 

Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում