Մարզեր

ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը մեկնել են Սյունիքի մարզ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Այցելել են նաև ոստիկանության զորքերի՝ Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում։ Նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, խոսել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և դրանք հետևողականորեն իրականացնելու մասին։

Քննարկվել են նաև մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում