Իրավունք

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը hունիսի 3-ին նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։

Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ 

Ըստ աղբյուրի՝ ՆԳ նախարարը նշել է, որ Արամ Ղազարյանը նոր չէ ոստիկանության համակարգում և բարեփոխումների ինտենսիվ փուլում համակարգ վերադառնալը հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել այն, նոր շունչ հաղորդել ոստիկանության աշխատանքներին՝ պահպանելով բարեփոխումների շրջանակներում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։ 

Նախարար Սարգսյանը վերահաստատել է համակարգի գործունեության մասին իր նախանշած սկզբունքները՝ շեշտելով, որ դրանք հետևողականորեն պետք է պահպանվեն և փոփոխման ենթակա չեն։

Նշվում է, որ, Արամ Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում