Իրավունք

Քննարկվել են իրավապահ ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են իրավապահ ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և Հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ծինտաոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։

Ոստիկանության պետը նշել է երկու երկրի իրավապահ մարմինների համատեղ ձեռքբերումները, կարևորել փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրված ջանքերը։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Չեն Մինը նույնպես կարևորել է հայ-չինական 32-ամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքները։

Նշվում է, որ քննարկվել են համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում