Վրաստան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հունաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հունաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ու զարգացման ընթացիկ ջանքերում։ 

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից, իսկ Շվեդիայի ներկայացուցչի հետ մտքեր են փոխանակվել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում