Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցելել են ՆԳՆ «Հատուկ Կացարան»

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցելել են ՆԳՆ «Հատուկ Կացարան»

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ՝ ՊՈԱԿ-ի առջև ծառացած մարտահրավերներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով:

Ընդգծվել և քննարկվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին:

«Գնահատում ենք «Հատուկ Կացարանի» տնօրենի և անձնակազմի հետ մեր համագործակցությունը, ապաստանի ծառայությունների կատարելագործման ուղիները քննարկելու հանձնառությունը: Համատեղ ջանքերով կնպաստենք մարտահրավերների լուծմանն ու փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվող ծառայությունների ընդհանուր որակի բարելավմանը», - նշել են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակիցները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ նշված խնդիրները լուծելու, ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում