Պատահար

Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 20-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1992 թ.) և «Hanvan» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1963 թ.):

Նշվում է, որփրկարարները հոսանքազրկել են «Lada» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Դ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում