Մարզեր

Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր և տուժած

1 րոպեի ընթերցում

Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր և տուժած

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել  են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes- Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում