Պատահար

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած

2 րոպեի ընթերցում

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և «Moskvich» մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Moskvich» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում