ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։