Երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կա 5 տուժած
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են Kia, Mercedes-Benz և Skoda մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։