Մուսալեռ գյուղում այրվել է տնակ, ներսում հայտնաբերվել է դի
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 27-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացել, որ Մուսալեռ գյուղի դպրոցի մոտակայքում՝ կիսաքանդ շինությունում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսալեռ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում (մոտ 4 քմ):
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:42-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է փայտե տնակը․ ներսում հայտնաբերվել է դի: