Հայաստան

Լուսակունքում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

3 րոպեի ընթերցում

Լուսակունքում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

 ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում   կառուցվել է 1 խմելու և 2 ոռոգման ջրատար ցանցեր, հիմնանորոգվել հեղեղատարի հունը։

Ինչպես «Արմենպրես»-ը  տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքում 2023 թվականին իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի համար ներդրվել է 111 միլիոն 154 հազար դրամ, որից 77 միլիոն 807 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 33 միլիոն 347 հազար դրամը  Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։

 Լուսակունքի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է  1745 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որից 610 մետրը՝ մետաղական, 1135 մետրը՝ պոլիէթիլենային խողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 9-ից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։

Ծրագրի իրականացման շնորհիվ Լուսակունքի «Կազովնի» թաղամասի 40 տնտեսություն օգտվում են շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարումից։  

Լուսակունքի ոռոգման ջրատար ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 154 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը ։

Ծրագրի իրականացման արդյունքում  կառուցվել է  608 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով և բետոնապատման միջոցով  հիմնանորոգվել  հեղեղատարի քայքայված հատակը՝ 380 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա նոյեմբերի վերջերին։

Աշխատանքներն իրականացրել են «Կոթաշին» ՍՊԸ շինարարները։ Ծրագրի շահառու են հանդիսանում 150 տնտեսություն։

Լուսակունքի ոռոգման ջրատար ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի կառուցում 469 մետր երկարությամբ, երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Ոռոգման ջրատարի 430 մետրը կառուցվել է երկաթյա բաց կիսաղովակներով, 39 մետրը՝ փակ խողովակներով։

Աշխատանքներն իրականացրել են «Ավետիսյան Շինմոնտաժ» ՍՊԸ շինարարները։

Ծրագրի շահառու են հանդիսանում Լուսակունքի տնտեսությունների մեծ մասը։

Վերջին երկու ծրագրերի իրականացման արդյունքում 2024 թվականի  ոռոգման շրջանից արդեն ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

Խոսրով Խլղաթյան

 

Տեղադրություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում