Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Մեծ պատիվ է ընդունել Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այսօր պատվիրակները հանդիպեցին Եվրոպական միության դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացան պարեկային խմբերին՝ Գորիսում, Խաչիկում և Երասխում՝ ավելին իմանալու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- նշված է գրառման մեջ:
Honoured to host the Committee for Civilian Aspects of Crisis Management #CivCom.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 26, 2024
Today, the delegates met with EUMA staff and joined patrols in Goris, Khachik and Yeraskh villages to learn more about EUMA’s work and the situation on the ground.@eu_eeas @EUSec_Defence pic.twitter.com/p45Mh1lq6u