Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2 միլիարդ 314 միլիոն 386 հազար դրամի վերաբաշխում կկատարի 93 մանկապարտեզների գույքով ապահովման, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հունիսի 27-ի նիստին այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագծով նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում 2 միլիարդ 314 միլիոն 386 հազար դրամ գումարի չափով՝ շինարարությունն ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման, ինչպես նաև անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման նպատակով»,-ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են Կառավարության 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում