Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնն անցկացվել է հունիսի 21-23-ը Ջավախքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի նկարիչների միությունը հայտնում է, որ պլեներ-փառատոնը կյանքի են կոչել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների լիգան։

Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից փառատոնին մասնակցող հայ և վրացի արվեստագետները շրջել են Ջավախքի նշանավոր պատմամշակութային և գեղատեսիլ վայրերում (Աբուլ լեռ, Խերթվիզ բերդ, Փարվանա լիճ և այլն) ու կտավին հանձնել իրենց տպավորությունները:

Փառատոնի արդյունքում ստեղծվել է ավելի քան քառասուն կտավ: Կտավներն առաջիկայում կներկայացվեն ցուցահանդեսով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում