Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին

ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության 
երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը։

09.jpg (550 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ Հորիզոն Եվրոպա «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) ծրագրի շրջանակում։

02.jpg (327 KB)

Միջոցառման օրակարգում է Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնահարցերի քննարկումը։ Գիտաժողովի մասնակից փորձագետները կկիսվեն իրենց տեսակետներով Հայաստանի ժողովրդավարական փոխակերպումների, ավտորիտար սպառնալիքների և տարածաշրջանային ռիսկերի վերաբերյալ:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ կարևորելով նման կարևոր թեմաների քննարկումը և միջոցառումների անցկացումը համալսարանում։

10.jpg (346 KB)

Զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Միջոցառմանը ներկա են ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ։

04.jpg (516 KB)

05.jpg (455 KB)

07.jpg (10.38 MB)

08.jpg (10.74 MB)

12.jpg (345 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am