Տնտեսություն

Ավարտվել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության երկրորդ փուլի հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության երկրորդ փուլի հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության երկորրդ փուլի հայտերի ընդունման գործընթացը մայիսի 22-ին ավարտվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից։

«Առաջին փուլը հաղթահարած 106 հայտատուները պետք է լրացնեին աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման պրոֆեսիոնալ ձևաթուղթը:

Երկրորդ փուլի արդյունքներով 106 հայտատուներից 94-ը ներկայացրել են համապատասխան ձևաթուղթը: Առաջիկայում աշխատանքային խումբը կսկսի ուսումասիրել և գնահատել երկրորդ փուլի բոլոր հայտերը: Ամփոփումը նախատեսված է իրականացնել մինչև հունիսի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկրորդ փուլի հայտերը ուսումնասիրելիս աշխատանքային խումբն ուշադրություն է դարձնելու բիզնես գաղափարի, շուկայում դրա մրցունակության, կայունության, ֆինանսական աջակցության արդյունքում բիզնեսի ընդլայնման և մի շարք այլ հանգամանքների վրա:

Նշվում է, որ ստացված 94 հայտերի գնահատման արդյունքում կորոշվեն 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում