Միջազգային

Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում ֆերմերներն իշխանություններից պահանջում են անհապաղ հանձնաժողովներ ստեղծել՝ երաշտի վնասը գնահատելու նպատակով։

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ այս մասին նշվում է «Ֆերմերների ուժը» ասոցիացիայի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։

Ասոցիացիան Մոլդովայի գյուղատնտեսության նախարարությունից պահանջում է մարզերում անհապաղ ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ՝ երաշտից տուժած տարածքները բացահայտելու և գյուղատնտեսությունում աղետ հայտարարելու համար։

«Երկրի շատ շրջաններ տուժել են երաշտից։ Ստուգումը պետք է իրականացվի բոլոր շրջաններում, իսկ երաշտից տուժած տարածքներում պետք է աղետ հայտարարվի»,- նշվում է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում