Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտադրելով կոնկրետ հարցերի լուծումը, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

Իլհամ Ալիևը ՌԴ նախագահին տեղեկատվություն է փոխանցել մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման վերաբերյալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am